Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արդարության հարաբերական հաղթանակ, որի պայմաններում տկարամիտ իշխանավորներն այս աստիճանի հաջողության չէին հասնի

Արդարության հարաբերական հաղթանակ, որի պայմաններում տկարամիտ իշխանավորներն այս աստիճանի հաջողության չէին հասնի
03.05.2025 | 12:06

Մեր ցավը մեր համատարած տգիտության մեջ է։

Պատկերացրեք մի երկիր, որի առողջապահությունը ղեկավարում է գյուղական բուժակի մակարդակի մեկը, որը բժիշկ պրոֆեսորներին համարում է անհասկացող, քանի որ իր իմացածը չի բռնում նրանց հայացքների հետ։

Տգիտություն ասածն էլ միատարր երևույթ չէ, այլ՝ խիստ բազմադեմ։

Կան անշառ տգետներ, որոնք մեծամասնություն են և կան ագրեսիվ կամ մարտնչող տգետներ։

Վերջիններիս մեջ հատկապես աչքի են ընկնում բնությունից շատ թե քիչ խելք ունեցողները, որոնց թյուրիմացաբար թվում է, թե իրենք ի վիճակի են հասկանալ ու լուծել ամենաբարդ պրոբլեմներն անգամ։

Իսկ նմանների մեջ ամենաաչքի ընկնողներն էլ գյուղական մեկուսացված միջավայրերի անմրցակից «իմաստուններն» են։

Այս «իմաստունների» խավն էլ այդքան վտանգավոր չէր լինի, եթե բավարարվեր նեղ միջավայրում «խորիմաստ» կենացներ ասելով և ամեն ինչ ներող հայացքով իր շրջապատին նայելով։

Նմանները քաղաքային պայմաններում էլ քիչ չեն, և այն հանգամանքը, որ հասարակությունն ինքը վաղուց արդեն գլորվել է տգիտության ամենակուլ գիրկը, թույլ է տալիս այդ կատեգորիայի գյուղական և քաղաքային «իմաստուններին» գրավել թույլ հասարակության մեջ որոշակի դիրք։

Վերջիններիս մեջ էլ հաջողում են մանավանդ նրանք, որոնք նաև բարոյազուրկ են։

Այս հանգամանքը թույլ հասարակություններում բնական օրենքով առաջ է մղում բարոյազուրկ ակտիվներին, որոնք էլ, առանց աչք թարթելու, տանում են իրենց երկրները դեպի կոլապս։

Եկեք միասին «թափենք մեր փեշի քարը» և աշխատենք օբյեկտիվ հայացքով գնահատել ԽՍՀՄ ժողովուրդների կյանքը մինչև նրա կոլապսը և հետո։

Ըստ որում, խոսքը ճնշող մեծամասնություն կազմող հասարակ մարդկանց կյանքի մասին է, ոչ թե իշխանություն ճանկած սրիկաների աննախադեպ փարթամ կյանքի մասին։

Այս համեմատությունը, եթե այն օբյեկտիվ է, հստակորեն ցույց կտա, որ մարդկանց կյանքի որակը, քաղաքական անկախություն ստանալուց հետո, կտրուկ ընկել է։

Եվ եթե փորձենք հասկանալ այդ ծայրաստիճան անցանկալի երևույթի պատճառը, ապա դարձյալ, օբյեկտիվ լինելու դեպքում, դժվար չէ տեսնել, որ համարյա բոլոր հետխորհրդային երկրներում դա օտարի, տվյալ դեպքում՝ ռուսի, շատ թե քիչ անաչառ մտրակի բացակայությունն է։

Մարդկանց կյանքի որակն ապահովող կարևորագույն հանգամանք է ինքնակառավարումը, որի ներքին պաթոլոգիկ պատճառներով բացակայության դեպքում, նման որակի ապահովման միակ միջոցը մնում է միայն արտաքին կառավարումը, որը ուշանում է միայն այն պատճառով, որ աշխարհը խառնակ վիճակում է։

Ավելի հստակ՝ միաբևեռից բազմաբևեռի պարադիգմային անցումը, որը սկսվել էր ԽՍՀՄ-ի փլուզումով, դեռևս իր ավարտին չի հասել, մի ավարտ, որը պետք է ունենա աշխարհի ուժային բաժանման տեսք՝ հզորների ազդեցության զոնաների տեսքով։

Հենց որ դա պարզվեց, արդեն կիմացվի նաև, թե որ թույլը որ հզորի ազդեցության զոնայում է, և դրանով էլ ամեն մեկի համար կպարզվի իր կյանքը կառավարող մտրակի տերը ու, դրանից կախված, հնարավոր է, որ ինչ-որ չափով լավանա նաև հասարակ մարդկանց կյանքը։

Որևէ տեղ մարդկանց երազած արդարությունը չի հաղթում, բայց նրանց ձեռք է տալիս նաև նույն արդարության հարաբերական հաղթանակը, որի պայմաններում բացահայտ սրիկաներն ու տկարամիտ իշխանավորները այս աստիճանի հաջողության չէին հասնի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ